Friday, 29 03 2024
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը

Որոշ գործիչներ ԸՕ-ի մասին Գյուլնազ տատի հեքիաթներ էին պատմում. Վահրամ Բաղդասարյան

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը կարծում է, որ Ընտրական օրենսգրքի շուրջ քաղաքական ուժերի միջև կոնսենսուսն արդեն կայացել է: Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ Վահրամ Բաղդասարյանը հիշեցրեց, որ Ընտրական օրենսգրքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է 98 կողմ ձայներով: «Կոնսենսուսն արդեն կայացել է, ես չեմ ցանկանում հաշվի նստել առանձին քաղաքական գործիչների հետ: Բացի ՕԵԿ-ից, որը քվեարկությանը չի մասնակցել, բոլոր խմբակցություններից էլ եղել են մարդիկ, ովքեր կողմ են քվեարկել նախագծին»,– նշեց Վ. Բաղդասարյանը:

Պատգամավորը հավելեց, որ Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումները շարունակվելու են առաջինից երկրորդ ընթերցման ռեժիմում: Նրա խոսքով՝ այդ ընթացքում պատգամավորները կարող են ներկայացնել իրենց առաջարկները, եթե լինեն կառուցողական առաջարկներ, դրանք կընդունվեն և համապատասխան փոփոխություններ կարող են կատարվել:«Ես այն կարծիքին եմ, որ եթե քաղաքական ուժերը ցուցաբերեն կառուցողական մոտեցում, կհասկանան, որ այս Ընտրական օրենսգիրքը մեծ քայլ առաջ է` դեպի ժողովրդավարություն»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը:

Անդրադառնալով Ընտրական օրենսգրքի շուրջ 4+4+4 ձևաչափով քննարկումներին՝ Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ ի սկզբանե հայտարարել է, որ այդ քննարկումներից մեծ ակնկալիքներ չունի, որովհետև դրանց մասնակցում են քաղաքական ուժեր, որոնք երբեք չեն ցանկանում տեսնել դրականը: «Ես ասել եմ, որ կան քաղաքական ուժեր, որոնք անգամ եթե իրենք գրած լինեին Ընտրական օրենսգիրքը, միևնույնն է, դժգոհելու էին, որովհետև նրանց նպատակը չէ դրականը տեսնել, կառուցողական մոտեցում ցուցաբերել: Նրանք շատ լավ հաշվարկել են իրենց ռեսուրսները, գնահատել իրենց կարողությունները և հասկանում են, որ արենայում մնալու համար ընտրություններին ընդառաջ պետք է աղմկեն, քննադատեն, խարխլեն: Մենք, իհարկե, հույս չենք դնում մարդկանց վրա, ովքեր չեն ցանկանում կառուցողական մոտեցում ցուցաբերել, իսկ նրանց գնահատականը կտա ժողովուրդը ընտրությունների ժամանակ»,- Բաղդասարյանը:

Նա նաև հավելեց. «Որոշ գործիչներ, որոնք ԸՕ-ի մասին չէին կարողանում բան ասել, ստիպված շեղվում էին,  Գյուլնազ տատի հեքիաթներ էին պատմում, և իրենց իսկ ժամանակին չարածները վերագրում էին ժամանակի իշխանությանը: Նման մարդիկ չեն կարողանում դրականը նկատել, մենք հույս չենք կապում այդ մարդկանց հետ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում