Նախօրեին ԱԺ պատգամավորները ԱԺ-ում բուռն արձագանքեցին Զարուհի Փոստանջյանի ելույթին, Նաիրա Զոհրաբյանն էլ ասաց, որ անբարոյական է շահարկել զինվորների թափած արյունը:
Այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն անդրադառնալով Ն. Զոհրաբյանի դիտարկման վերաբերյալ հարցին, նշեց. «Դա իր կարծիքն է, ինքը երեևի լավ չի հասկացել, ես որևէ խնդիր չեմ շահարկում, ես մատնանշել եմ այն փաստերը, այն ցավալի իրականությունը, որն այսօր գոյություն ունի: Այսօր ՀՀ-ի և ԼՂՀ-ի անվտանգության երաշխավորողը եղել է մեր հայ զինվորը՝ 20 տարեկան, որ կանգնած է առաջին գծում և իր հմտության և հերոսության շնորհիվ է, որ կարողացել ենք վտանգը ինչ-որ չափով հեռացնել: Ըստ նրա, պաշտոնյաներն իրենց տեղում չեն եղել, իսկ առաջին տեղում չլինող անձը Սերժ Սարգսյանն է»:
Հարցին՝ ԱԺ-ում ասացիք, որ Արցախում դուռ են շրխկացրել Սերժ Սարգսյանի երեսին, դա փոխաբերակա՞ն իմաստով ասացիք, թե՞ իսկապես նման պատմություն կա՝ Զ. Փոստանջյանը պատասխանեց. «Դա իրականություն է, որովհետև Արցախի հայտարարությունները միանշանակ փաստում են, որ բոլոր այն անձինք, որոնք խոսում են որևէ տարածքի հանձնման մասին, դրանք դավաճաններ են և դրանց վրա պետք է ոչ միայն դուռ շպրտել, այլ նաև գնդակահարել: Նրանք ենթակա են գնդակահարման»:
Մանրամասները՝ տեսանյութում: