Մայր ցամաքում մարդու իրավունքները, ժողովրդավարությունն ու անվտանգությունը սպառնալիքի տակ են նման հայտարարությամբ է հանդես եկել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը:
Եվրոպայում մարդու իրավունքների 2015 թվականի զեկույցում չնայած վերջինս ամփոփում է 2015թ տվյալները, զեկույցի առաջին իսկ տողում անդրադարձ կա Լեռնային ղարաբաղի հակամարտությանը: Մասնավորապես նշվում է. «Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերջին վերսկսումը մեզ հիշեցրեց, թե որքան արագ կարող են հալվել սառեցված հակամարտություները»:
Ըստ Յագլանդի զեկույցի, դատական համակարգը գործնականում անկախ չէ, և այդ մասին հաղորդումները շարունակվում են, չնայած այն բանին, որ Հայաստանը ներկայացրել է լայն բարեփոխումներ՝ քրեականացնելով դատավորի վրա ազդելու փորձերը և սահմանել դատավորի համար նման փորձերի մասին հաղորդելու պարտավորություն։
Անդրադարձ է եղել նաև հավաքների ազատության հարցին, ըստ այդմ, Հայաստանում և ոչ միայն, դեռևս չկան արդյունավետ միջոցներ՝ իրավապահների կողմից հավաքների ազատության իրավունքի խախտումների դեմ։
Զեկույցում անդրադարձ կա նաև Հայաստանում 2015-ի դեկեմբերին տեղի ունեցան սահմանադրական փոփոխություններ, որով մեծանում է խորհրդարանի դերը։ Այս քայլը, ինչպես նշվում է զեկույցում, կարող է հանգեցնել առավել ընդգրկուն քաղաքական գործընթացի, սակայն ժողովրդավարական մշակույթը և քաղաքացիական հասարակության հետ երկխոսությունը շարունակում են մնալ թույլ՝ բարեփոխումների վճռորոշ ընթացքում։
Զեկույցում նշվում է նաև, որ 2015թ. մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, Անդորրայում, Հունաստանում, Իտալիայում, ՌԴ-ում, Լեհաստանում, Լիխտենշտեյնում, Իսլանդիայում, Ադրբեջանում, Թուրքիայում չկան անկախ մարմիններ, որոնք կզբաղվեին խտրականության հարցերով ինչպես հանրային, այնպես էլ մասնավոր հատվածներում։
ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի խոսքով՝ ԵԽ գլխավոր քարտուղարի զեկույցը զգուշացում է ՀՀ իշխանություններին, որ տնային աշխատանք ունեն կատարելու:
Մանրամասները՝ տեսանյութում: