Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը շվեդական Dagens Nyheter պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը իր հյուսիսային սահմաններում կպատասխանի ռազմատեխնիկական միջոցառումներով, եթե Շվեդիան որոշի միանալ ՆԱՏՕ-ին, հայտնում է RIA Novosti-ին:
«Եթե Շվեդիան որոշի մտնել ՆԱՏՕ-ի կազմ, մեզ մոտ միտք չի առաջանա, որ շվեդները կորոշեն հարձակվել մեզ վրա: Ես դա կարող եմ անմիջապես ասել»,- ասել է նա:
«Սակայն քանի որ այդ դեպքում շվեդական ռազմական ենթակառուցվածքը կենթարկվի ՆԱՏՕ-ին, ապա, իհարկե, մենք մեր հյուսիսային սահմաններում ստիպված կլինենք կիրառել անհրաժեշտ ռազմատեխնիկական միջոցառումներ»,- պարզաբանել է նախարարը:
Նրա խոսքով` միջոցառումները կկիրառվեն՝ ելնելով այն բանից, որ «սահմանի այն կողմում գտնվում է ռազմաքաղաքական բլոկ, որը Ռուսաստանին համարում է սպառնալիք, և ուզում է ամեն կերպ նրան զսպել»: