Շիաների և սունիների միջև պառակտումը խորացնելը շատ վտանգավոր ճանապարհ է, հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Մեր դիրքորոշումը Սիրիայի հարցով ծայրաստիճան պարզ է: Մենք գնահատում ենք, որ հաջողվել է ստեղծել Սիրիայի աջակցության միջազգային խումբը, որը եզակի է այն բանով, որ ներառում է բոլոր հիմնական արտաքին «խաղացողներին», այդ թվում մի սեղանի շուրջ նստում են Սաուդյան Արաբիան և Իրանը: Դա արդեն ինչ-որ բանի մասին խոսում է, քանի որ այդ երկու գլխավոր խաղացողները ընկալվում են որպես իսլամի ներսում դիմակայող կերպարներ` սունիները շիաների դեմ: Խորացնել այդ պառակտումը՝ շատ վտանգավոր ճանապարհ է»,- ասել է Լավրովը շվեդական DN պարբերականին տված հարցազրույցում: