Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը NASDAQ էլեկտրոնային բորսայի բացման առաջին երկու ժամում իր կարողությունը ավելացրել է 4.3 միլիարդ դոլարով: Այդ մասին հայտնում է Forbes-ը:
Ներկայումս Ցուկերբերգը աշխարհի ամենահարուստ մարդկանց մեջ վեցերորդն է: Նրա կարողությունը գնահատվում է 51.8 միլիարդ դոլար:
Facebook-ի բաժնետոմսերը բարձրացել են մոտ 10 տոկոսով այն բանից հետո, երբ ընկերությունը եռամսյակային հաշվետվությունում հայտարարել է, որ իր եկամուտները գերազանցել են վերլուծաբանների կանխատեսումներին: Տարեցտարի նրա մաքուր շահույթը աճել է մոտ երեք անգամ: