Սիրիայի կարգավորման հարցով պահեստային պլան գոյություն չունի, և դրա ոչ մի մանրամասնություններ հայտնի չեն, հայտարարել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ Ստաֆան դե Միստուրան:
«Նախ ես ոչինչ չեմ լսել ինչ-որ «Բ» պլանի մանրամասների մասին, ինձ թվում է՝ այդպիսի բան գոյություն չունի: Կա միայն «Ա» պլան՝ նշանակված պլան, և հատկապես իմ տեսակետով քաղաքական անցում Ժնևյան կոմյունիկեի և 2254 բանաձևի հիման վրա»,- ասել է դե Միստուրան RT հեռուստաալիքի եթերում:
«Սիրիայի վերաբերյալ ռազմական որոշում գոյություն չունի»,- ընդգծել է նա: