Բունդեսվերը մտադիր է մասնակցել Ռուսաստանին Լիտվայում «զսպելու» ՆԱՏՕ-ի առաքելությանը, հայտնում է Der Spiegel-ը:
Պարբերականի տվյալներով` գերմանական զինվորականները կարող է մեկնեն Լիտվա Վարշավայում ՆԱՏՕ-ի հուլիսյան գագաթնաժողովից հետո, որտեղ պետք է որոշում ընդունվի դաշինքի արևելյան թևի ուժեղացման մասին:
ՆԱՏՕ-ի այդ առաքելությունը նախատեսում է Բալթյան երկրներում, Լեհաստանում և Ռումինիայում մշտական զորակազմի տեղադրում ռոտացիոն հիմունքներով: Դրանցից յուրաքանչյուրում պետք է ստեղծվի մոտ հազար հոգուց կազմված գումարտակ: Ընդ որում՝ ԱՄՆ-ը ակնկալում է, որ դրանք հիմնականում կազմված կլինեն Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի ուժերից: