Բուլղարիայի Ստարա Զագորա քաղաքի իշխանությունները`հետևելով Պազարջիկ քաղաքին, արգելել են հասարակական վայրերում նիկաբ կրելը, հայտնում է Novinite-ն:
Արգելքը խախտելու տուգանքը կազմում է 5 հազար բուլղարական լև (մոտ 3 հազար դոլար):
Ստարա Զագորայի իշխանությունները շուտով կթողարկեն այն վայրերի ցանկը, որտեղ կթուլատրվի կրոնական ծեսեր կատարելը: Քաղաքում նաև արգելված է կրոնական միջոցառումների անցկացումը, որոնք կարող են «վնաս հասցնել հասարակական կարգին և ավանդույթներին»: Փողոցներում կրոնական քարոզը, գրքերի, բուկլետների և թղթիկների բաժանում նմանատիպ բովանդակությամբ նույնպես արգելվում է: