Լոնդոնի քաղաքապետի պաշտոնում Կոնսերվատիվ կուսակցության ներկայացուցիչ Բորիս Ջոնսոնի ութ տարի գտնվելուց հետո մայիսի 5-ին նոր քաղաքապետ կարող է ընտրվել լեյբորիստների ներկայացուցիչ Սադիկ Հանը, հայտնում է The Telegraph-ը:
Նշվում է, որ Սադիկ Հանը նշանակալիորեն առաջ է անցել կոնսերվատիվ Զաք Գոլդսմիթից:
YouGov-ի նախնական հարցումների տվյալներով՝ առաջին փուլում Հանը Գոլդսմիթից առաջ է անցել 16%-ով՝ ստանալով ընտրողների 48% աջակցությունը: Ընդ որում՝ Գոլդսմիթը ստացել է 32%:
Սադիկ Հանը բրիտանացի քաղաքական գործիչ է պակիստանական ծագմամբ: