ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կողմ է աստղերի այն որոշմանը, համաձայն որի՝ նրանք կլքեն ԱՄՆ-ը այն դեպքում, եթե միլիարդատերը ընտրվի ԱՄՆ-ի նախագահ, հայտնում է Politico-ն:
Այդպիսի հայտարարություն արած աստղերից է դերասանուհի Լենա Դանեմը: Նա հայտարարել է, որ այդ դեպքում կմեկնի Կանադա: Թրամփին հարցրել են, թե նա ինչպե՞ս է դրան վերաբերվում:
«Դե, նա առաջին մեծության դերասանուհի չէ: Գիտեք, նրա մեջ ինչ-որ հատուկ բան չկա»,- պատասխանել է Թրամփը:
Հետո նա պատմել է այն մասին, որ նման ցանկություն լսել է նաև դերասանուհի Վուպի Գոլդբերգից: «Դա մեր երկրի համար հիանալի կլինի»,- շարունակել է Թրամփը: