Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ և Դորտմունդի «Բորուսիա»-ի առաջատար խաղացող Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է «FIFA 16» համակարգչային խաղի շաբաթվա խորհրդանշական հավաքականի կազմում:
Մխիթարյանը, Բունդեսլիգայի 31-րդ տուրում գրավելով «Շտուտգարտ»-ի դարպասը և գոլային փոխանցում կատարելով, բավականին լավացրել է իր հմտությունները խաղային սիմուլյատորում՝ գրանցելով 85 արդյունք:
Համակարգչային խաղեր ստեղծող EA Sports ընկերության կողմից Մխիթարյանը ներկայացվել է որպես ամենամեծ առաջընթաց կատարած ֆուտբոլիստ: Հայ ֆուտբոլիստը հնարավորություն է ստացել հանրությանը ներկայացնելու սեփական թարմացված հաշիվը:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը «Բորուսիա»-ի կազմում մասնակցել է 49 հանդիպման, խփել է 23 գոլ, կատարել 29 գոլային փոխանցում: