Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Հրայր Մկոյանը մասնակցել է Իրանի ֆուտբոլի առաջնության 28-րդ տուրին: 28-րդ տուրի շրջանակներում Մկոյանի ակումբը՝ Թեհրանի «Էսթեղլալ»-ը մրցակցի հարկի տակ հյուրընկալվել է «Սեյիփա»-ին և հաղթել է 2:1 հաշվով:
Ամբողջական հանդիպում անցկացրած Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Մկոյանը խաղի ընթացքում հուսալի է գործել և օգնել է իր թիմին հաղթական հաշիվ պահել: Խաղի 44-րդ րոպեին Մկոյանը խաղը սպասարկած մրցավարի կողմից զգուշացվել է:
Հյուրընկալվելիս տոնած հաղթանակից հետո «Էսթեղլալ»-ն իր հաշվին ունի 51 միավոր և միանձնյա գլխավորում է Իրանի ընթացիկ առաջնության մրցաշարային աղյուսակը: Մայիսի 8-ին կայանալիք 29-րդ տուրում Մկոյանի թիմի մրցակիցը կլինի «Տրակտոր»-ը, որն ընթանում է 4-րդ տեղում: