«Բորուսիա»-ն իր պաշտոնական կայքում հայտարարություն է հրապարակել, որում ասվում է, որ թիմի պաշտպան Մատս Հյումելսը ցանկանում է ամռանը հեռանալ դորտմունդյան ակումբից և միանալ Մյունխենի «Բավարիա»-ին:
«Բորուսիա»-ն հայտնել է, որ մյունխենյան ակումբը դեռ չի դիմել` պաշտպանի տրանսֆերը գնելու պաշտոնական առաջարկով: Դորտմունդիները կվաճառեն Հյումելսի տրանսֆերը միայն այն դեպքում, եթե շահավետ առաջարկ ստանան: «Բորուսիա»-ի հետ 27-ամյա պաշտպանի գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2017 թվականի հունիսի 30-ը:
Հավելենք, որ Հյումելսը մյունխենյան ակումբի սան է: «Բորուսիա»-ի կազմում նա հանդես է գալիս 2008 թվականից: