Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է «արքայական ակումբ»-ի առաջիկա` Պրիմերայի և Չեմպիոնների լիգայի շրջանակներում կայանալիք խաղերի մասին:
««Ռեալ»-ը ճիշտ ուղու վրա է: Երջանիկ եմ, քանի որ ճիշտ քայլեր ենք կատարում: Կենտրոնանում ենք յուրաքանչյուր խաղի վրա: «Ռեալ Սոսյեդադ»-ի դեմ խաղը հավասարազոր է եզրափակչի: Քիչ ժամանակ ունենք նախապատրաստվելու համար, քանի որ ստիպված ենք խաղալ 3 օրը մեկ: Սակայն պատրաստ ենք առաջիկա խաղին:
Ինչ վերաբերում է «Մանչեսթեր Սիթի»-ին, ապա այլընտրանք չունենք: Պետք է հաղթենք պատասխան խաղում: Երկրպագուները մեզ հետ կլինեն և կօգնեն: Եզրափակչից մեկ քայլ է բաժանում»,- Marca-ն մեջբերում է Զիդանի խոսքերը: