Ստավանգերում ավարտին մոտեցող Norway Chess 2016 շախմատային սուպերմրցաշարի նախավերջին տուրում Լևոն Արոնյանը առավելության է հասավ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի նկատմամբ:
Պարտիան ավարտվեց 31-րդ քայլում: Արոնյանը խաղում էր սպիտկ խաղաքարերով: Հայաստանի հավաքականի առաջատարը տարավ երկրորդ անընդմեջ հաղթանակը և 5 միավորով հավասարվեց Կարլսենին:
Վերջին տուրում Արոնյանը սևերով կմրցի հնդիկ Պենտալա Հարիկրիշնայի հետ: