1in.am-ի և Lragir.am-ի լրագրող Սիրանույշ Պապյանը դիմել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով՝ պահանջելով կարգապահական պատասխանատվության ենթարկել Հայաստանի ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին:
Լրագրողը հանձնաժողով ներկայացրած դիմումում նշում է, մասնավորապես, որ «ոստիկանապետը ակնհայտ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել՝ խախտելով «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված դրույթները»:
Սիրանույշ Պապյանը տեղեկացրեց նաև. «Պատրաստվում ենք նաև դիմել դատարան, ընդհուպ մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան»:
Մանրամասները՝ տեսանյութում: