Մադրիդի «Ատլետիկո»-ի դարպասապահ Յան Օբլակը գնահատել է Մյունխենի «Բավարիա»-ի նկատմամբ հաղթանակ տանելու կարևորությունը:
«Մեկ անգամ ևս ապացուցեցինք, որ «Ատլետիկո»-ն մեծ թիմ է: Մենք ի զորու ենք պայքարել աշխարհի ուժեղագույն ակումբների հետ:
Բարդ խաղ էր: Երնթադրում ենք, որ Մյունխենում նույնպես դժվար խաղ է սպասվում: Ջանք չենք խնայի: Հուսով եմ` «Ատլետիկո»-ն Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության եզրափակչի ուղեգիր կնվաճի»,- AS-ը մեջբերում է սլովենացի ֆուտբոլիստի խոսքերը: