ՊՍԺ-ի մարզչական շտաբը հետաքրքրված է «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսի ծառայություններով: Այդ մասին հայտնում է Marca-ն:
Տեղեկությունների համաձայն` փարիզյան ակումբը 100 մլն եվրո է առաջարկում Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց, իսկ Բուսկետսին տարեկան 16 մլն եվրո աշխատավարձ:
ՊՍԺ-ի ղեկավարները «կապտանռնագույններ»-ի ֆուտբոլիստին խնդրել են տեղեկացնել իրենց, մտադիր է արդյոք նա նոր պայմանագիր ստորագրել «Բարսելոնա»-ի հետ:
Հիշեցնենք, որ կատալոնական ակումբի հետ ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2019 թվականը: