«Լիոն»-ի հարձակվող Ալեքսանդր Լակազետը «Բարսելոնա»-ի ուշադրության կենտրոնում է:
Կատալոնական ակումբի ղեկավարները 24-ամյա հարձակվողին դիտարկում են որպես Լուիս Սուարեսին փոխարինող:
Ֆրանսիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Լակազետը 18 գոլ է հեղինակել, ևս երկու գոլ ֆուտբոլիստը խփել է Չեմպիոնների լիգայի գավաթի ընթացիկ խաղարկությունում:
Երիտասարդ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև Մադրիդի «Ատլետիկո»-ն, «Տոտենհեմ»-ը, «Վեսթ Հեմ»-ը, «Լիվերպուլ»-ը և «Էվերթոն»-ը: