Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը հուսով է, որ հաջորդ մրցաշրջանում իր թիմը կկարողանա պայքարել Անգլիայի առաջնության չեմպիոնության համար:
28-ամյա իսպանացին նշել է, որ երկար տարիների ընթացքում առաջին անգամ չի մասնակցի Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկությանը:
««Չելսի»-ն չի մասնակցի Չեմպիոնների լիգային: Ես հիասթափված եմ: Երկար տարիների ընթացքում առաջին անգամ չեմ մասնակցի Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկությանը: Պետք է ավելի հզոր վերադառնանք:
Հուսով եմ` կարող ենք պայքարել Անգլիայի առաջնության չեմպիոնության համար առաջիկա մրցաշրջանում: Մեր մարզիչը կլինի Անտոնիո Կոնտեն, իսկ նա ապացուցել է, որ կարող է հաջողությունների հասցնել թիմը»,-