«Լացիո»-ն նոր գլխավոր մարզիչ է փնտրում թիմի համար: Մինչև մրցաշրջանի ավարտը հռոմեական ակումբը գլխավորում է Սիմոնե Ինձագին:
Corriere Dello Sport-ի տեղեկությունների համաձայն` ակումբի գլխավոր մարզչի պաշտոնի հիմնական հավակնորդ է Իտալիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին: «Լացիո»-ի ղեկավարները կարծում են, որ մասնագետի գլխավորությամբ թիմը նոր հարթության վրա կբարձրանա:
Հռոմեական ակումբի գլխավոր մարզչի պաշտոնը կարող են զբաղեցնել նաև Ջամպիերո Վենտուրան, Սինիշա Միխայլովիչը, Վալտեր Մացարին և Մարսելո Բիելսան: