Wednesday, 24 04 2024
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել

Լայնամասշտաբ պատերազմ հնարավոր է. գեներալ Սեյրան Սարոյան

ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը կարծում է, որ լայնամասշտաբ պատերազմ հնարավոր է որ սկսվի. «ՀՆարավոր ա, որովհետև թուրքը մնաում ա թուրք, իսկ ով թուրքին հավատաց, թուրքից բեթարա»: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ երեկ երեկոյան է վերադարձել դիրքերից և հստակ կարող է հավաստիացնել, որ հայ զինվորի մարտական ոգին բարձր մակարդակի վրա է:

Բանակի սպառազինության մասին խոսելով նա նշեց, զենք-զինամթերքի մասին սուտ բաներ էին խոսում. «Երբ Սովետական միությունը քանդվավ, Ադրբեջանը տասը հազար վագոն զենք- զինամթերք ուներ, 500-ը՝ մենք, որի կեսը Բալահովիտի պահեստներում տրաքացրին, այդ զենքը առե-բերե են, որ մենք օգտագործենք, իրանց ինչի՞ն ա պետք, էն վախտ էլ հերը ոնց արեց, տղեն տենց պտի անի»:

Պաշտոնյաների «կուլակաթափության» մասին հարցին Սեյրան Սարոյանն արձագանքեց. «Էս խառը մոմենտին ի՞նչ կուլակ, զորքից հարցրա, զինվորից, զենքից հարցրա, էս խառը պահին ընգար կուլակների հետևից: Ես խաբար չեմ դրանցից: Ամեն մեկն էլ իրա փայը կբերի կտա: Ես ասել եմ, որ հարուստներն ավելի շատ կորցնելու բան ունեն, քան աղքատները: էդ հարուստներին պետք չի կուլակաթափ անել, ով ինչ ունի, կբերի, կտա»:

Վերջինս անդրադարձավ նաև օրեր առաջ ՊՆ-ում տեղի ունեցած պաշտոնանկություններին. «Մեր գլխավոր հրամանատարն ամենաշատն ա ծանոթ, էդ մարդն ամեն պաշտոնին եղել ա, և էսօր իրանից լավ ո՞վ կարա ասի Քելբաջար, Հորադիս, Ֆիզուլին գիտի… »: Եթե գլխավոր հրամանատարը որոշում ա կայացրել, որ նրանք չպիտի աշխատեն բանակում, ուրեմն չպիտի աշխատեն»: ՀՀԿ-ական գեներալը շեշտեց, որ ցանկացած բանակ միշտ էլ ունի նոր զինտեխնիկայի կարիք, սակայն նաև կարևոր է համարում այդ տեխնիկան օգտագործել կարողանալը: Անդրադառնալով կամավորներին՝ տեղեկացրեց, որ նրանք կանոնավոր բանակի ենթակայության տակ են:

Խոսելով տարածքների հետդարձի մասին՝ շեշտեց, որ որևէ տարածքի հանձնման մասին խոսք չկա. «Ոչ մի տարածք էլ չենք տա, ոչ մի բան: Մենք խնդիրը դրել ենք, երբ Ղարաբաղի անկախությունը կճանաչեն, երբ ամեն խնդիրը կլուծվի ու երբ կզգանք, որ զինվորական խնդիր չկա, երբ աշխարհը «գառանտ» կկայնի, էն վախտ կնայենք:

Որ Ղարաբաղի անկախությունը չճանաչվի բա ո՞վ ա դրանց բան տվողը, եթե չճանաչվի, բա տանք, ընգնենք կրակ, գանք տուն: Գրող էլ չենք տա, որ կպնի իրանց ջանին: Ոչ մի բան էլ չենք տա:

Էն որ ասում են գրավին, բան, տենց բաներ չկա, տեղեր կան, որ էդ դիրքը կարևոր չի պահելու համար, խնդիրներ կան, հիմա էդ մի քանի մետրը ոչ մի բան չփոխեց, էդ մի հատ դիրք ա, մենք որոշակի տարածք ենք հետ վերցրել, դիրքային առավելությունը մերն ա, խնդիր չունենք:

Ալիևն էն ժամանակ իրա կայֆերով էր, իրա կազինոները, տաշի-տուշիները, ինքը խաբար չէր` իրա հերը ինչ կռվի մեջ ա, Ստամբուլից հազիվ հերը գնաց բռնեց-բերեց, բայց կռիվը պրածավ, նավթադոլարները տեսավ էդ մարդը, կատաղավ, հետո ֆորմեք հագցրեց, սև գծեր քաշեց էդ թուրքերի էրեսներին, գիտեր սաղ ռեմբո են: Իրա նպատակը ո՞րն էր էսքան տարի, ասում էր 24 ժամ պետք ա, որ սա գրավեմ:

Շատ սիրուն ձևով երևի դաբրոները վերցին, փորձեցին մտնել, ուրբաթ սկսեցին, որ ուրբաթ, շաբաթ, կիրակի ու երկուշաբթի, իրա մտածելով, սաղ վերցնելու էր: Ինքը չմտածեց, որ իրա էդ քուռոները չեն կռվելու: Գիտեր թե բոմբը լցեց. Մենք էլ կասենք վայ, բարով եք եկել: էնենց շան ծեծ կերան»:

Սեյրան Սարոյանը վստահեցրեց, որ մեր հետախուզությունը խնդիր չունի. «Էտի շատ արագ ա կատարվում, ախր ամեն օր կրակոցներ կան, ամեն օր սնարյադով, բանով խփում էին ու սովորական բան էր դարձել»:

Գեներալը չհամաձայնեց այն դիտարկման հետ, որ սահմանին միայն անապահով ընտանիքների զավակներն են կռվում և պաշտոնյաների զավակներ չկան առաջնագծում. «Էնքան մարդ կա: էնքան կկռաք, մինչև մեր էրեխեքներն էլ կզոհվեն: Ինչ տարբերություն, երեխեն երեխա է էլի:  Մի բան ասեմ՝ Խորեն Աբրահամյանի թոռներն էլ ինձ հետ էին: Մենք մտածելու բան չունենք: Մեր կամավորներն էլ, որ գնացել զինվորների հետ են, ավելի դուխները բարձրացել է, միահամուռ պահում են մեր երկիրը»:

Անդրադառնալով ՌԴ-ի դիրքորոշմանը՝ Սարոյանը նշեց: «Ռուսաստանը մեր դաշնակիցն էր, դաշնակից էլ մնալու է: Պարզա, գլոբալ խնդիրներում իրանք էլ իրանց խաղն են խաղում: Բայց մեր պարտնյորն ա, մեզնից կյանքում չի հրաժարվի: Մեր ընկերն ա, պիտի զենք չտար Ադրբեջանին: Երևի տալիս է, որ մենք վերցնենք:

Որևէ մեկն էլ չի ուզում, որ էս կռիվը պրծնի, ոչ մի պետությանն էլ ձեռք չի տալիս: Մեր էս էրկու ժողովրդին էլ կռվցնելու են, իրանք մեջտեղը օգտվեն»,- նշեց Սեյրան Սարոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում