Մադրիդի «Ատլետիկո»-ն կբողոքարկի թիմի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի որակազրկումը: Այդ մասին հայտարարել է ակումբի նախագահ Էնրիկե Սերեսոն:
««Ատլետիկո»-ն կբողոքարկի Սիմեոնեի որակազրկումը: Ակզբում հարցը կուսումնասիրեն իրավաբանները»,-AS-ը մեջբերում է Սերեսոյի խոսքերը:
Հիշեցնենք, որ արգենտինացի մասնագետը որակազրկվել է 3 խաղով, այսինքն` մինչև Իսպնաիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանի ավարտը: