«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հետաքրքրված է «Լեսթեր Սիթի»-ի պաշտպան Ն’Գոլո Կանտեի ծառայություններով: «Կարմիր սատանաներ»-ը մտադիր են բանակցություններ սկսել:
Կանտեին թիմի կազմում ցանկանում է տեսնել ակումբի տնօրենների խորհրդի անդամ Ալեքս Ֆերգյուսոնը, ով հիացմունքով է արտահայտվում ֆրանսիացի ֆուտբոլիստի ցուցադրած խաղի մասին:
«Յունայթեդ»-ը պատրաստ է 25 մլն եվրո վճարել Կանտեի տրանսֆերի դիմաց, ինչպես նաև տրանսֆերային գործարքում ներառել թիմի կիսապաշտպան Անդրեաս Պերեյրային:
Հավելենք, որ Անգլիայի առաջնության 36-րդ տուրում մայիսի 1-ին կկայանա «Մանչեսթեր Յունայթեդ»-«Լեսթեր Սիթի» հանդիպումը: