Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեման կարող է այլևս խաղադաշտ դուրս չգալ ընթացիկ մրցաշրջանում։
L’Equipe-ի տեղեկություններով՝ հարձակվողը, ով Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում կայացած «Մանչեսթեր Սիթի»-ի հետ խաղում (0։0) ազդրի հետին մկանների վնասվածք էր ստացել, այսօր բուժզննում է անցել։
Պարբերականը նշում է, որ Բենզեման Լա Լիգայի մնացած 3 տուրում խաղադաշտ դուրս չի գա։ Նրա մասնակցությունը հարցականի տակ է նաև Չեմպիոնների լիգայում։