Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Էդեն Ազարը հուսով ՝ ֆուտբոլի Եվրոպայի 2016թ․ առաջնությունում Բելգիայի ազգային հավաքականի կազմում լավ խաղ կցուցադրի։
«Հուսով եմ՝ կդառնամ «Եվրո-2016»-ի հերոսը։ Ցանկանում եմ մեր ամբողջ հավաքականին տեսնել այդ դերում։
Ամեն ինչ կանեմ մրցաշարին լավ մարզավիճակով մոտենալու համար։ Կներդնեմ ողջ ուժերս Ֆրանսիայում հաջողության հասնելու համար»,- Ազարի խոսքերը մեջբերում է Le Figaro-ն։