Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին հայտարարել է, որ «Չելսի»-ի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իրեն առաջարկում էր տեղափոխվել լոնդոնյան ակումբ։
«Մոուրինյոն գրել էր, որ ցանկանում է ինձ տեսնել «Չելսի»-ում։ Շատ հպարտ էի, որ առաջարկ եմ ստացել նման մեծ մարզչից։ Ֆանտաստիկ զգացողություն էր։
Միգուցե՝ «Բավարիա»-ից հետո տեղափոխվեմ Անգլիա կամ Իսպանիա»,- լեհ հարձակվողի խոսքերը մեջբերում է Manchester Evening News-ը։