Կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին հուսով է, որ իր ակումբի կազմում դեռ բազմաթիվ տիտղոսներ կնվաճի։
«Ցանկանում եմ կարիերաս ավարտել ավելի շատ տիտղոսներով։ Սա նպատակ է, որն ամեն անգամ սահմանում եմ։ Ցանկանում եմ շարունակել հաղթել։ Դա է միակ նպատակս»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է հարձակվողը։
Ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնա»-ն կարող է նվաճել Իսպանիայի գավաթն ու դառնալ Իսպանիայի չեմպիոն։ Թիմը դուրս է մնացել Չեմպիոնների լիգայից։