Ավարտվել են Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին հանդիպումները։ Մադրիդի «Ատլետիկո»-ն սեփական հարկի տակ հաշվի նվազագույն տարբերությամբ առավելության է հասել Մյունխենի «Բավարիա»-ի նկատմամբ, իսկ «Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ» խաղն ավարտվել է 0։0 հաշվով։
ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում կազմակերպված քվեարկության արդյունքում կազմվել է շաբաթվա խորհրդանշական հավաքականը։
Դարպասապահ՝ Ջո Հարտ, «Մանչեսթեր Սիթի»
Պաշտպաններ՝ Ֆելիպե Լուիս, «Ատլետիկո»
Վենսան Կոմպանի, «Մանչեսթեր Սիթի»
Պեպե, «Ռեալ»
Խուանֆրան, «Ատլետիկո»
Կիսապաշտպաններ՝ Կասեմիրո, «Ռեալ»
Ֆերնանդես, «Ատլետիկո»
Ֆերնանդինյո, «Մանչեսթեր Սիթի»
Սաուլ, «Ատլետիկո»
Հարձակվողներ՝ Անտուան Գրիզման, «Ատլետիկո»
Ֆերնանդո Տորես, «Ատլետիկո»