Կատալոնական «Բարսելոնա»-ի ղեկավարությունը նոր պայմանագիր կառաջարկի գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենին։
Sport.es-ի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբի մարզչական շտաբն ապագայում թիմի հիմնական դարպասապահի դերում տեսնում է Տեր Շտեգենին։ Նոր պայմանագրում բարելավված են նաև ֆինանսական պայմանները։
«Բարսելոնա»-ում տեղյակ են, որ Տեր Շտեգենը մի շարք առաջարկներ ունի, որոնցից երկուսը՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբներից։
Հիշեցնենք, որ դարպասապահը, որի գործող պայմանագրի ժամկետը լրանալու է 2019թ․, բազմիցս հայտարարել է, որ դժգոհ է թիմում իր կարգավիճակից։ Լա Լիգայի խաղերում դարպասը պաշտպանում է Կլաուդիո Բրավոն, իսկ Տեր Շտեգենը խաղում է Չեմպիոնների լիգայի հանդիպումներում։