Բաթումում շարունակվող ՖԻԴԵ-ի կանանց Գրան Պրիի 7-րդ տուրում Էլինա Դանիելյանը սպիտակ խաղաքարերով հաղթեց Մարիա Մուզիչուկին, իսկ մրցաշարում հերթական անգամ փոփոխվեց առաջատարը. Վալենտինա Գունինան հաղթեց առաջատար Աննա Մուզիչուկին:
Հաղթանակներ տոնեցին նաև Ժաո Քսյուն և Նանա Դզագնիձեն: Այժմ Դզաֆնիձեն, Ժաո Քսյուն և Գունինան վաստակել են 4,5-ական միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը:
Այսօր կայանալիք 8-րդ տուրում Դանիելյանի մրցակիցն է Նանա Դզագնիձեն:
Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամլո ծառայություն