Կատալոնական «Բարսելոնա»-ի ղեկավարությունն ու մարզչական շտաբը չեն ցանկանում հրաժարվել դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի ծառայություններից՝ պնդում է իսպանական Sport-ը:
Կատալոնացիները կարծում են, որ առաջիկայում հենց գերմանացի դարպասապահն է լինելու թիմի առաջին համարը:
Ակումբի ներկայացուցիչները դարպասապահին խնդրել են համբերատար լինել ու սպասել իր հնարավորությանը՝ վստահեցնելով, որ հավատում են նրա ուժերին:
Վստահությունն ապացուցելու համար թիմը դարպասապահին կառաջարկի նոր պայմանագիր՝ ավելի բարձր աշխատավարձով: