Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շարունակվում է Norway Chess-2016 շախմատային սուպերմրցաշարը:
7-րդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանն սպիտակ խաղաքարերով առավելության հասավ ուկրաինացի Պավել Էլյանովի նկատմամբ՝ տանելով մրցաշարում իր առաջին հաղթանակը:
Արոնյանը վաստակած 4 միավորով կիսում է 2-րդ հորիզոնականը ևս 4 մասնակիցների հետ: 5 միավորով միանձնյա առաջատարն է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը:
Նախավերջին՝ 8-րդ տուրում Լևոն Արոնյանն սպիտակ խաղաքարերով ուժերն է չափելու հենց Կարլսենի հետ: