Հայաստանի ազգային հավաքականի ու Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի Լոնդոնի «Արսենալ»-ում:
Ինչպես տեղեկացնում է իտալական «Tuttomercatoweb»-ը, 27-ամյա հայ ֆուտբոլիստն արդեն կայացրել է որոշումը և ցանկանում է «Արսենալ» տեղափոխվել:
Հիշեցնենք, որ Հենրիխի ծառայություններով հետաքրքրված են նաև «Յուվենթուս»-ն ու «Չելսի»-ն:
Մխիթարյանի տրանսֆերի համար «զինագործներ»-ը կվճարեն շուրջ 23 միլիոն ֆունտ: «Արսենալ»-ում Հենրիխը տարեկան կստանա մոտ 5 միլիոն ֆունտ աշխատավարձ(շաբաթական 96.000 ֆունտ):
«Tuttomercatoweb»-ը նշում է, որ Մխիթարյանի՝ լոնդոնյան ակումբ տեղափոխությանը կարող է նպաստել Մեսութ Օզիլի հեռանալը: