Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հանդիպել է «Բարսելոնա»ի բրազիլացի ֆուտբոլիստ Նեյմարի հորն ու բանակցություններ վարել ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ՝ հաղորդում է «El Confidencial»-ը:
Բացի այդ, Նեյմարի հայրը ոչ միայն բանակցել է Պերեսի հետ, այլև այլ ակումբների ներկայացուցիչների:
Դա տեղի է ունեցել ավելի վաղ, քան Նեյմարը հորը խնդրել է ոչ մի առաջարկ չդիտարկել այլ ակումբների կողմից:
Աղբյուրը նշում է, որ Ֆլորենտինո Պերեսի հետ Նեյմարի հայրը հանդիպել է երկու անգամ՝ 2015 թվականի դեկտեմբերին ու 2016 թվականի հունվարին: Հանդիպման ընթացքում ֆուտբոլիստի հայրը Պերեսին ասել է, որ «Ռեալ» տեղափոխությունն իր որդու ծրագրերում չէ: