Եվրասիական էներգետիկայի հարցերով ԱՄՆ Պետդեպի հատուկ բանագնաց Ռիչարդ Մորնինգսթարը, ով Վաշինգտոնում մասնակցել է «Ամերիկաադրբեջանական հարաբերություններ. ռազմավարական համագործակցության իրավիճակը» խորագրով խորհրդաժողովին, հայտարարել է, որ ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի հարաբերությունները շարունակական եւ զարգացող բնույթ ունեն. «Օբամայի վարչակազմը մտադիր չէր Ադրբեջանի հետ հարաբերությունների մակարդակը իջեցնել: Ադրբեջանը մնում է առանցքային երկիր էներգետիկ եւ բազմաթիվ այլ երկկողմ եւ բազմակողմ հարցերում»: