Շարունակվում է Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկությունը:
Կիսաեզրափակչի երկրորդ դիմակայությունում ուժերն են չափում Մադրիդի «Ատլետիկո»-ն ու Մյունխենի «Բավարիա»-ն: Առաջին մրցավեճում Դիեգո Սիմեոնեի սաներն ապացուցեցին, որ Գերմանիայի գործող չեմպիոնի համար անչափ բարդ է լինելու նվաճել եզրափակչի ուղեգիր:
Սաուլ Նիգեսի՝ խաղասկզբում խփած հրաշալի գոլը հաղթանակ պարգևեց դաշտի տերերին: Այսպիսով՝ «Ատլետիկո»-ն Մյունխեն է մեկնելու հաղթողի կարգավիճակով:
«Ատլետիկո» – «Բավարիա»՝ 1:0
1:0 Սաուլ Նիգես (11′)