Գերմանացի լեգենդար ֆուտբոլիստ Ֆրանց Բեկենբաուերի կարծիքով` Ուլի Հյոնեսը պետք է «Բավարիա»վերադառնա` զբաղեցնելով ակումբի մարզական տնօրենի պաշտոնը:
Հարկերից խուսափելու համար 8 ամիս ազատազրկված Հյոնեսը, ով նախկինում մյունխենյան ակումբի նախագահն էր, կարող է փոխարինել մարզական տնօրեն Մատիաս Զամերին, ով առողջական խնդիրներ ունի:
«Հյոնեսն ասես հայր լինի «Բավարիա»-ի բազմաթիվ խաղացողների համար: Նրա խոսքը մեծ արժեք ունի, նա մոտ է թիմին և կարող է օգնել: Ուլին հիանալի գիտի ֆուտբոլը և կարող է փոխարինել Զամերին մինչ վերջինս հիվանդ է»,- Bild-ը մեջբերում է Բեկենբաուերի խոսքերը: