Լոնդոնի «Չելսի»-ի ապագա գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ցանկանում է իր թիմի կազմում տեսնել Ռաջա Նաինգոլանին:
Կոնտեն մտադիր է հզորացնել լոնդոնյան ակումբի կենտրոնական կիսապաշտպանության գիծը: ESPN-ի տեղեկությունների համաձայն` լոնդոնցիները պատրաստ են 31 մլն ֆունտ (40 մլն եվրո) վճարել Նաինգոլանի տրանսֆերի դիմաց:
Հավելենք, որ «Ռոմա»-ի հետ ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2020 թվականը: