«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն իր կարծիքն է հայտնել «Վիլյառեալ»-ի մասին, որի հետ անգլիական ակումբը մրցակցելու է Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում:
««Վիլյառեալ»-ը հզոր թիմ է և հիանալի մրցաշրջան է անցկացնում: Մենք պետք է համարձակ ֆուտբոլ ցուցադրենք: Մենք Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում ենք: Այժմ պետք է ապացուցենք, որ կարող ենք առաջ անցնել:
Ցանկանում եմ, որ թիմս հաղթի: Ահա և վերջ: Ցանկանում եմ, որ մեր խաղերը դիտարժան լինեն, քանի որ իմ պատկերացմամբ ֆուտբոլի միակ իմաստը երկրպագուներին բավականություն պատճառելն է: Ձգտում եմ, որպեսզի իմ թիմի խաղերը վառ և դիտարժան լինեն»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է Կլոպի խոսքերը: