Մադրիդի «Ատլետիկո»-ի նախկին խաղացող Դավիդ Վիլյան գովեստի խոսքեր է հասցեագրել մադրիդյան ակումբի հարձակվողներ Անտուան Գրիզմանին և Ֆերնանդո Տորեսին:
«Ես կասեի, որ Գրիզմանը Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն մակարդակի վրա է: Նա բարձրակարգ խաղ է ցուցադրում: Անտուանը միշտ կենտրոնացած է խաղի վրա: Նա հիանալի անձնավորություն է և գերազանց ֆուտբոլիստ: Գրիզմանը դեռ երիտասարդ է: Նրա կարիերան առջևում է, իսկ ներուժը շատ մեծ:
Ինչ վերաբերում է Ֆերնանդո Տորեսին, ապա նա հաղթողի ոգի ունի: Ֆերնանդոն չի սիրում շատ խոսել և բոլոր հարցերի պատասխանը տալիս է խաղադաշտում: Չեմ զարմանում նրա մարզավիճակից, քանի որ գիտեմ, որ Տորեսը ջանասիրաբար մարզվում է»,- AS-ը մեջբերում է Վիլյայի խոսքերը: