«Միլան»-ի սեփականատեր Սիլվիո Բերլուսկոնին համաձայնել է վաճառել «Միլան»-ը: Այդ մասին հայտնում է Tuttosport-ը:
Գործարքի արժեքը շուրջ 700 մլն եվրո կկազմի: Ակումբի գնորդն է Չինաստանի ամենաազդեցիկ մարդկանցից մեկը` Ռոբին Լին:
Ենթադրվում է, որ նախնական համաձայնագիրը կստորագրվի ապրիլի 29-ից մինչև մայիսի 2-ն ընկած ժամանակահտվածում: