Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի Մադրիդի «Ատլետիկո»-ի դեմ խաղից առաջՄյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Տոմաս Մյուլլերն իր կարծիքն է հայտնել առաջիկա հանդիպման մասին:
«Պետք է շատ ուշադիր լինենք: Պետք է պատրաստ լինենք «Ատլետիկո»-ի ցանկացած դրսևորումների: Թեժ պայքար է լինելու»,- ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է Մյուլլերի խոսքերը:
Հավելենք, որ «Ատլետիկո»-«Բավարիա» հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարկի 22.45-ին: