Tuesday, 23 04 2024
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
21:51
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»

Ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հայկական կողմի հրետակոծությունների մասին

Այսօր ադրբեջանական ԶԼՄ-ները հեղեղված էին հայկական կողմից Թարթառի հրետակոծությունների մասին հրապարակումներով։

Report.az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն ու նախարարության այլ ղեկավար անձինք երեկվանից առաջնագծի զորամասերում են։ Նախարարը եղել է շարժական դաշտային հոսպիտալներից մեկում և հանդիպում անցկացրել բժիշկների հետ։ ՊՆ բժշկական վարչության պետ, գեներալ-մայոր Նաթիգ Ալիևը զեկուցել է արված աշխատանքի մասին։ Նշվել է, որ շարժական դաշտային հոսպիտալները, որոնք նախատեսված են վիրաբուժական օգնության ցուցաբերման համար, լիովին ապահովված են ժամանակակից բժշկական սարքավորումներով։ Դաշտային հոսպիտալում ստեղծված պայմաններին ծանոթանալուց հետո Հասանովը համապատասխան հանձնարարականներ է տվել։

Haqqin.az-ի փոխանցմամբ՝ հայկական կողմը հրետակոծում է բնակավայրերը, և որ արձակված արկերից մեկը պայթել է էլեկտրական ենթակայանի մոտ։ Ենթակայանի՝ շարքից դուրս գալու հետևանքով հոսանքազրկվել է 11 գյուղ։ Նշվում է, որ «Գրադ»-ից արձակված արկերը Թարթառի շրջանի սահմանամերձ մի քանի գյուղերում 8 տուն են լրջորեն վնասել։ Այդ տեղեկությունը հայտնել է Թարթառի շրջանի գործադիր իշխանության ղեկավար Մուստագին Մամեդովը։

APA գործակալության փոխանցմամբ՝ արկերից մեկն ընկել է Գարագաջի գյուղի գերեզմանոցում։

Բաքուն միջազգային հանրությունից պահանջել է դատապարտել հայկական կողմին՝ ապրիլի 5-ին հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունը խախտելու համար: Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին, ՄԱԿ-ի ԱԽ և ԵԱՀԿ նախագահներին տեղեկացրել է Ղարաբաղում շփման գծում տիրող իրավիճակի մասին՝ հայտնել է գերատեսչության մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը։ Նրա խոսքերով՝ նամակում նշված է, որ հայկական կողմը պարբերաբար խախտում է հրադադարի մասին համաձայնագիրը և շփման գծի երկայքով հրետակոծման ենթարկում բնակավայրերը։

APA գործակալությունը գրում է, որ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի՝ արտաքին կապերի բաժնի պետն այսօր հայտարարել է. «Մեզ ասում են՝ շարունակե՛ք բանակցությունները: Այսինքն՝ 25 տարի բանակցել եք, բանակցե՛ք ևս 25 տարի: Որքա՞ն կարող է շարունակվել նման իրավիճակը: Այդ հարցը պետք է լուծվի միջազգային իրավունքի նորմերի շրջանակներում:
Ադրբեջանը ցանկանում է հակամարտությունը լուծել միայն խաղաղ ճանապարհով՝ բանակցությունների միջոցով: Ղարաբաղյան հիմնախնդրի հիմքում ընկած են աշխարհաքաղաքական հավակնությունները»,- ասել է նա:

Գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության խոսնակ Վագիֆ Դարգյախլին նշել է, որ Թարթառում 20 տուն է ավերվել, սակայն ադրբեջանական կողմը կորուստներ չունի, և որ շրջանառվող ձայնագրություններն ապատեղեկատվություն են։

Վագիֆ Դարգյախլին ապատեղեկատվություն է որակել նաև տեղեկություններն այն մասին, թե իբրև Ադրբեջանի զինված ուժերը գնդակոծում են խաղաղ բնակիչներին։ Նրա խոսքերով՝ իրենք հարվածում են միայն թշնամու մարտական կետերին։
«Եթե թշնամին շարունակի գնդակոծել խաղաղ բնակիչներին, այդ դեպքում մենք կհարվածենք նրանց բնակավայրերում տեղակայված ռազմական օբյեկտները»,- ասել է նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում