Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն որակազրկվել է Իսպանիայի առաջնության երեք խաղով` «Մալագա»-ի դեմ հանդիպմանը տեղի ունեցած միջադեպի պատճառով:
Առաջին խաղակեսի վերջնամասում «Մալագա»-ի վտանգավոր հակագրոհի ժամանակ մադրիդյան ակումբի պահեստայինների նստարանի կողմից խաղադաշտ է նետվել երկրորդ գնդակը:
Մրցավարը «Մալագա»-ին հնարավորություն է տվել ավարտել գրոհը, այնուհետև հեռացրել է Սիմեոնեին որպես պատասխանատու` կատարվածի համար:
Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն արձանագրել է, որ երկրորդ գնդակը խաղադաշտ է նետվել Սիմեոնեի նախաձեռնությամբ` մրցակցի գրոհն ընդհատելու համար: Մարզիչն այդ վարկածին կտրականապես դեմ է:
Այդպիսով, Սիմեոնեն բաց կթողնի մրցաշրջանի մնացած երեք խաղերը` «Ռայո Վալյեկանո»-ի, «Լևանտե»-ի և «Սելտա»-ի դեմ: