Շարունակվում է Չեմպիոնների լիգայի գավաթի ընթացիկ խաղարկությունը:
Կիսեզրափակչի առաջին խաղը կայացավ Մանչեսթերի «Էթիհադ» մարզադաշտում: «Մանչեսթեր Սիթի»-ն ընդունել էր Մադրիդի «Ռեալ»-ին:
Հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի: Հյուրերը խաղացին առանց առաջատարի՝ Քրիշտիանու Ռոնալդուի: Երկրորդ խաղկեսի մեկնարկում փոխարինվեց նաև Կարիմ Բենզեման: Երկու հարձակվողներն էլ վնասվածք ունեն:
Այսպիսով՝ բոլոր հարցերի պատասխանը կտրվի պատասխան հանդիպմանը՝ «Սանտիագո Բեռնաբեո» մարզադաշտում:
«Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ»՝ 0:0