Գերմանիայի առաջնության 31-րդ տուրում «Շտուտգարտ»-ի նկատմամբ 3:0 հաշվով հաղթանակ տանելուց հետո «Բորուսիա»-ի մարզական տնօրեն Միխայել Ցորկը գովեստի խոսքեր է հասցեագրել դորտմունդյան ակումբի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:
«Տղաները գերազանց հանդես եկան: Մխիթարյանն, ընդհանրապես, աչքի է ընկնում արդյունավետ գործողություններով: Նա իսկապես առանձնանում է և կարողանում է վերահսկել խաղի ընթացքը»,- Der Westen-ը մեջբերում է Ցորկի խոսքերը:
Հիշեցնենք, որ նշված խաղում Հայաստանի հավաքականի ավագը դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ: