Հարվարդի համալսարանի գիտնականները երկարամյա հետազոտությունից հետո կարողացել են ապացուցել, որ հող փորելը և ամառանոցում աշխատելը բարերար ազդեցություն են թողնում կյանքի տևողության վրա, գրում է newsyou.info-ն:
Փորձարկումներին մասնակցել են ավելի քան 108 հազար կանայք: Պարզվել է, որ այգեգործների շրջանում մահացության ցուցանիշը 12%-ով ցածր է տանը նստել սիրողների թվից: Բացի դրանից, հետազոտությունների համաձայն՝ խոշոր քաղաքների բնակչուհիների մոտ շնչառական հիվանդություններով հիվանդանալու հավանականությունը 13%-ով է ավելի, 34%-ով էլ մեծ է ուռուցքային հիվանդությունների պատճառով մահացության ցուցանիշը:
Ինչ վերաբերում է այգեգործությանը, ապա այն դրական ազդեցություն ունի թե՛ ֆիզիկական, թե ՛հոգեկան առողջության վրա: