Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Լոնդոնի «Չելսի»-ն ակտիվորեն հետաքրքրվում է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով։
Bild-ի փոխանցմամբ՝ լոնդոնյան ակումբի ներկայացուցիչները հանդիպել են «Բորուսիա»-ի ղեկավարությանն ու Մխիթարյանի տրանսֆերի դիմաց առաջարկել 60 մլն եվրո (46 մլն ֆունտ)։
27-ամյա ֆուտբոլիստը Գերմանիայի Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 29 խաղ, խփել 11 գոլ ու կատարել 13 գոլային փոխանցում։